Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է
ՍՊՈՐՏՇախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը դեկտեմբերի ամսվա համար ՖԻԴԵ-ի նոր դասակարգման աղյուսակում 10-րդն է: Նախորդ ամսվա համեմատ հայ շախմատիստ բարելավել է դիրքը մեր հորիզոնականով:
Առաջատարն անփոփոխ է` աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսեն: Նրան համապատասխանաբար հաջորդում են` Ֆաբիանու Կարուանան, Շախրիար Մամեդյարովը, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վլադիմիր Կրամնիկը, Վիշի Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը:
Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 54-րդն է, Հրանտ Մելքումյանը` 73-րդը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



