Բուենոս Այրեսում Թրամփին մոռացել են թարգմանիչ- սարք տալ դիմավորման արարողության ժամանակ
INTERNATIONAL NEWSԱրգենտինայի նախագահի՝ Բուենոս Այրեսի նստավայրում՝ Վարդագույն տանը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ողջունելու արարողության ընթացքում Արգենտինայի ղեկավար Մաուրիսիո Մակրիիի ողջույնի խոսքի ժամանակ Թրամփին մոռացել են տալ համաժամանակյա թարգմանության ականջակալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կադրերում, որոնք ցուցադրվել են Միացյալ Նահանգների CNN հեռուստաալիքի եթերում, երեւում Է, թե ինչպես Է ԱՄՆ-ի նախագահը շվարած նայում շուրջը, մինչ Մակրին ճառ Է արտասանում իսպաներենով: Մի քանի վայրկյանից Թրամփի համար բերում են հատուկ լսահամակարգ, որն ԱՄՆ-ի ղեկավարն ստիպված ձեռքին Է պահում Արգենտինայի նախագահի ամբողջ ճառի ընթացքում: Այդ սխալը նման միջոցառումների վարման արարողակարգի խախտում Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



