Բուենոս Այրեսում Թրամփին մոռացել են թարգմանիչ- սարք տալ դիմավորման արարողության ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրգենտինայի նախագահի՝ Բուենոս Այրեսի նստավայրում՝ Վարդագույն տանը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ողջունելու արարողության ընթացքում Արգենտինայի ղեկավար Մաուրիսիո Մակրիիի ողջույնի խոսքի ժամանակ Թրամփին մոռացել են տալ համաժամանակյա թարգմանության ականջակալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կադրերում, որոնք ցուցադրվել են Միացյալ Նահանգների CNN հեռուստաալիքի եթերում, երեւում Է, թե ինչպես Է ԱՄՆ-ի նախագահը շվարած նայում շուրջը, մինչ Մակրին ճառ Է արտասանում իսպաներենով: Մի քանի վայրկյանից Թրամփի համար բերում են հատուկ լսահամակարգ, որն ԱՄՆ-ի ղեկավարն ստիպված ձեռքին Է պահում Արգենտինայի նախագահի ամբողջ ճառի ընթացքում: Այդ սխալը նման միջոցառումների վարման արարողակարգի խախտում Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



