Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը՝ ոստիկանապետի հետ հանդիպման հրավերի մասին

SOCIETY

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին և նախընտրական շտաբների ղեկավարներին հրավիրել է հանդիպումների՝ ընտրությունների շրջանում օրինականության ապահովմանն ուղղված միջոցառումների շրջանակում։

Tert.am-ը ներկայացնում է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վերաբերմունքն այս հանդիպման հետ կապված։

ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք  որևէ խնդիր չեն տեսնում, սակայն պարտադիր պայման է հանդիպման բաց լինելը։

«Որևէ խնդիր չունենք, մի բայցով՝ այդ հանդիպումները լինեն բաց ԶԼՄ-ների համար»,- ասաց նա։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ նշեց, թե իրենք իրենց թեկնածուներին տեղեկացնում են, որ հանդիպում  է նախատեսվում։ Ըստ նրա՝ եթե թեկնածուները ժամանակ ու ցանկություն ունենում են, ապա գնում են այդ հանդիպմանը։

«Ինձ համար պարզապես զարմանալի է, որ այս նեղ քարոզչական իրավիճակում, երբ թեկնածուները րոպե անգամ չունեն, կկարողանան կտրվել ու այդ հանդիպմանը մասնակցել։ Ի վերջո, ոստիկանության լիազորությունն է ապահովել օրինականություն, բայց քանի որ կարծում եմ, որ ոստիկանապետի այդ ցանկությունը միտված է օրինականության հաստատմանը, խնդիր չեմ տեսնում»,- շարունակեց Դավիթ Խաժակյանը։

«Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանն էլ, անդրադառնալով թեմային, հայտարարեց, որ իրենց թեկնածուներն ամեն մեկը որոշում է կայացնում՝ ելնելով իր զբաղվածությունից։

«Ընդհանուր դիրքորոշում չունենք, բայց որպես շտաբի պետ՝ դեմ չեմ լինի հանդիպմանը։ Սակայն կարծում եմ, որ ժողովրդավարական, իրավական երկրում ոստիկանությունն այդքան մեծ դերակատարում չպետք է ունենան քաղաքական գործընթացների հետ։ Կարծում եմ՝ իրենք ավելի շատ պետք է զբաղվեն այն մասսայի հետ, ումից ընտրախախտում է սպասվում, չէ՞ որ լինում են նաև հրապարակումներ, բայց բոլորին հանդիպել ու բացատրել՝ օրենքն ինչ է, սխալ է»,- հավելեց Գրիգորյանը։

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին համար Լևոն Շիրինյանն էլ գտնում է, որ օգտակար գործի համար է հանդիպումը. «Նա հրամաններ չի տալիս, թե այս կամ այն արեք, եթե արդար ընտրություններ կազմակերպելու հետ է կապված հարցը, ապա որևէ խնդիր չեմ տեսնում։ Ոստիկանությունն օրենք է պահում, և մենք հույս ունենք, որ արդար ընտրություններ են լինելու, ինչն էլ կապում են ոստիկանության հետ»,- ավելացրեց Լևոն Շիրինյանը։

«Օրինաց երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահե Թորոսյանն էլ նշեց, որ իրենք ողջունում են ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի նախաձեռնությամբ վարկանիշային թեկնածուների հետ հանդիպումը։ Ըստ նրա՝ հիմնական նպատակը քաղաքական գործընթացներում ոստիկանության չեզոքության, հասարակական կարգի պահպանման կարևորությունն էր։

«Ոստիկանության հիմնական գործառույթը հասարակության մեջ կարգուկանոնի հաստատումն է, իրավախախտումների բացահայտումը, կանխումը և հատկապես նոր Հայաստանում այն պետք է զերծ մնա քաղաքական գործընթացներին անհարկի միջամտելուց։ Մենք գնահատում ենք նման նախաձեռնությունը որպես դրական երևույթ մեր իրականության մեջ»,- ասաց Թորոսյանը։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանն էլ հայտարարեց, թե իրենք հանդիպմանը կարձագանքեն այն ժամանակ, երբ պաշտոնական առաջարկ կստանան։

«Մենք պաշտոնապես առաջարկ չենք ստացել, մամուլից տեղյակ եմ, որ ոստիկանապետը նման հանդիպման ցանկություն է հայտնել։ Կուսակցությունը քաղաքական կազմակերպություն է, և որոշակի արարողակարգեր են գործում քաղաքական կազմակերպությունների և տարբեր ինստիտուտների միջև հարաբերություններում։ Երբ պաշտոնական առաջարկ կստանանք, այդ ժամանակ էլ կպատասխանենք, ոստիկանությունը հայտարարություններով կարող է հաղորդակցվել քաղաքացիների հետ»,- ընդգծեց Նահապետյանը։

Նշենք, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը նախկինում անդրադարձել է այս թեմային ու հայտարարել, թե նման հանդիպումները տհասություն է։

«Ոստիկանապետ Օսիպովի հանդիպումները ռեյտինգային թեկնածուների հետ քաղաքական տհասություն են. «Թեկնածուները, բնականաբար, հրաժարվել են այդ հանդիպումից, քանի որ անհեթեթություն է:

 
 

Նախևառաջ ոստիկանապետն ի՞նչ գործ ունի թեկնածուներին ինչ-որ իրավագիտակցական դասախոսություններ կարդալու հետ»,- ասել էր Ժիրայր Սեֆիլյանը։ 

«Իմ քայլը» և «Մենք» դաշինքների, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների հետ կապ հաստատել չհաջողվեց։ 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League