Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը՝ ոստիկանապետի հետ հանդիպման հրավերի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին և նախընտրական շտաբների ղեկավարներին հրավիրել է հանդիպումների՝ ընտրությունների շրջանում օրինականության ապահովմանն ուղղված միջոցառումների շրջանակում։

Tert.am-ը ներկայացնում է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վերաբերմունքն այս հանդիպման հետ կապված։

ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք  որևէ խնդիր չեն տեսնում, սակայն պարտադիր պայման է հանդիպման բաց լինելը։

«Որևէ խնդիր չունենք, մի բայցով՝ այդ հանդիպումները լինեն բաց ԶԼՄ-ների համար»,- ասաց նա։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ նշեց, թե իրենք իրենց թեկնածուներին տեղեկացնում են, որ հանդիպում  է նախատեսվում։ Ըստ նրա՝ եթե թեկնածուները ժամանակ ու ցանկություն ունենում են, ապա գնում են այդ հանդիպմանը։

«Ինձ համար պարզապես զարմանալի է, որ այս նեղ քարոզչական իրավիճակում, երբ թեկնածուները րոպե անգամ չունեն, կկարողանան կտրվել ու այդ հանդիպմանը մասնակցել։ Ի վերջո, ոստիկանության լիազորությունն է ապահովել օրինականություն, բայց քանի որ կարծում եմ, որ ոստիկանապետի այդ ցանկությունը միտված է օրինականության հաստատմանը, խնդիր չեմ տեսնում»,- շարունակեց Դավիթ Խաժակյանը։

«Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանն էլ, անդրադառնալով թեմային, հայտարարեց, որ իրենց թեկնածուներն ամեն մեկը որոշում է կայացնում՝ ելնելով իր զբաղվածությունից։

«Ընդհանուր դիրքորոշում չունենք, բայց որպես շտաբի պետ՝ դեմ չեմ լինի հանդիպմանը։ Սակայն կարծում եմ, որ ժողովրդավարական, իրավական երկրում ոստիկանությունն այդքան մեծ դերակատարում չպետք է ունենան քաղաքական գործընթացների հետ։ Կարծում եմ՝ իրենք ավելի շատ պետք է զբաղվեն այն մասսայի հետ, ումից ընտրախախտում է սպասվում, չէ՞ որ լինում են նաև հրապարակումներ, բայց բոլորին հանդիպել ու բացատրել՝ օրենքն ինչ է, սխալ է»,- հավելեց Գրիգորյանը։

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին համար Լևոն Շիրինյանն էլ գտնում է, որ օգտակար գործի համար է հանդիպումը. «Նա հրամաններ չի տալիս, թե այս կամ այն արեք, եթե արդար ընտրություններ կազմակերպելու հետ է կապված հարցը, ապա որևէ խնդիր չեմ տեսնում։ Ոստիկանությունն օրենք է պահում, և մենք հույս ունենք, որ արդար ընտրություններ են լինելու, ինչն էլ կապում են ոստիկանության հետ»,- ավելացրեց Լևոն Շիրինյանը։

«Օրինաց երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահե Թորոսյանն էլ նշեց, որ իրենք ողջունում են ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի նախաձեռնությամբ վարկանիշային թեկնածուների հետ հանդիպումը։ Ըստ նրա՝ հիմնական նպատակը քաղաքական գործընթացներում ոստիկանության չեզոքության, հասարակական կարգի պահպանման կարևորությունն էր։

«Ոստիկանության հիմնական գործառույթը հասարակության մեջ կարգուկանոնի հաստատումն է, իրավախախտումների բացահայտումը, կանխումը և հատկապես նոր Հայաստանում այն պետք է զերծ մնա քաղաքական գործընթացներին անհարկի միջամտելուց։ Մենք գնահատում ենք նման նախաձեռնությունը որպես դրական երևույթ մեր իրականության մեջ»,- ասաց Թորոսյանը։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանն էլ հայտարարեց, թե իրենք հանդիպմանը կարձագանքեն այն ժամանակ, երբ պաշտոնական առաջարկ կստանան։

«Մենք պաշտոնապես առաջարկ չենք ստացել, մամուլից տեղյակ եմ, որ ոստիկանապետը նման հանդիպման ցանկություն է հայտնել։ Կուսակցությունը քաղաքական կազմակերպություն է, և որոշակի արարողակարգեր են գործում քաղաքական կազմակերպությունների և տարբեր ինստիտուտների միջև հարաբերություններում։ Երբ պաշտոնական առաջարկ կստանանք, այդ ժամանակ էլ կպատասխանենք, ոստիկանությունը հայտարարություններով կարող է հաղորդակցվել քաղաքացիների հետ»,- ընդգծեց Նահապետյանը։

Նշենք, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը նախկինում անդրադարձել է այս թեմային ու հայտարարել, թե նման հանդիպումները տհասություն է։

«Ոստիկանապետ Օսիպովի հանդիպումները ռեյտինգային թեկնածուների հետ քաղաքական տհասություն են. «Թեկնածուները, բնականաբար, հրաժարվել են այդ հանդիպումից, քանի որ անհեթեթություն է:

 
 

Նախևառաջ ոստիկանապետն ի՞նչ գործ ունի թեկնածուներին ինչ-որ իրավագիտակցական դասախոսություններ կարդալու հետ»,- ասել էր Ժիրայր Սեֆիլյանը։ 

«Իմ քայլը» և «Մենք» դաշինքների, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների հետ կապ հաստատել չհաջողվեց։ 

Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ. Ռումինիայի հայոց թեմՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանա նոր մարզահագուստովՈւկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը. Սիբիգա Բժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասին Ֆրանսիան շոգի կարմիր մակարդակի ներքո. երկրի գրեթե կեսը՝ ծայրահեղ ջերմաստիճանների գոտում էՀորդանանում ինը տարվա մորատորիումից հետո կախաղան են բարձրացրել մահապատժի դատապարտված վեց անձանցTasnim. Իրանը կդադարեցնի ցանկացած բանակցություն, եթե Իսրայելը չհեռանա ԼիբանանիցՈւշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին, նրանք ավելի լավ է զգույշ լինեն իրենց հայտարարություններում. ՂալիբաֆԻսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրը. նրան կոռուպցիոն գործով մեղադրանք են առաջադրելՉավին կիսվել է Լիոնել Մեսսիի հետ առաջին համատեղ մարզումների հիշողություններով Մեկ գեն՝ տարբեր ախտորոշումներ. գիտնականները գտել են հոգեկան խանգարումների ընդհանուր մեխանիզմներըԻլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բնակիչներին գումար բաժանել Իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ Թրամփի նոր սպառնալիքների կապակցությամբ. Press TVGoal-ը ներկայացրել է ԱԱ պատմության լավագույն ֆուտբոլիստներին Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. իրականացվել է աշխատակիցների և բնակիչների տարհանումԱպշեցուցիչ կազմվածք և լողափնյա շքեղություն. Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուի գայթակղիչ ֆոտոշարքը՝ Harper's Bazaar Spain-ի համարԳիտնականները Հիսուսի գոյության ապացույցներ են գտել հռոմեական արխիվներում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներՎարշավայի և Կիևի քաղաքական գործիչների միջև հակամարտությունը ռազմավարական սխալ է. Տուսկ«Համահայկական ճակատ»-ի տաղավարը և «Մեծ Հայք» քարտեզները շատ են հավանել մեր ոստիկանները, ժամը մեկ նկարում են․ Աննա ՂուկասյանԱդրբեջանի ափերի մոտ ստորջրյա խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցելՍաբալենկան երկրորդ մրցաշարում անընդմեջ վճռական սեթում պարտվեց 0:6 հաշվով Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահասԱմսական մինչև երեք չարտերային չվերթ․ Գերմանիան կտրուկ կավելացնի Աֆղանստան արտաքսումներըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիրը. ԹրամփՄենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ 17–ամյա պատանի է ջրահեղձ եղելԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նԻՊ-ն ստանձնել է երկու սիրիացի զինծառայողների մահվան պատասխանատվությունըՍարսափելի ՃՏՊ և հրդեհ Տեխասում․ զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երեխաներՀամբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըՊրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում երկու մարդ է եղելԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Հորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Նևադայի անապատում կկառուցվի աշխարհի ամենամեծ Deep Synoptic Array ռադիոհեռադիտակային զանգվածըԿոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովՇոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան