Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է չվճարվող արձակուրդում
POLITICSՀայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սույն թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է չվճարվող արձակուրդում:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդ վերցնելու մտադրության մասին հայտնել էր նոյեմբերի 25-ին, «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար»,- գրել էր Փաշինյանը:
Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



