Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է չվճարվող արձակուրդում
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սույն թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է չվճարվող արձակուրդում:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդ վերցնելու մտադրության մասին հայտնել էր նոյեմբերի 25-ին, «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար»,- գրել էր Փաշինյանը:
Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



