ՃՏՊ Ազատան գյուղի սկզբնամասում. կա տուժած
SOCIETYՆոյեմբերի 24-ին, ժամը 17:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդը՝ Ա. Ն.), «ԳԱԶել» (վարորդը՝ Ժ. Բ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները և «Mercedes» մակնիշի ավտոբուսը (վարորդը՝ Գ. Կ., ծնված 1974 թ., Վրաստանի քաղաքացի): Բախման հետևանքով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ժ. Բ.-ն տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և սահմանազատել տարածքը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



