ՃՏՊ Ազատան գյուղի սկզբնամասում. կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 24-ին, ժամը 17:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդը՝ Ա. Ն.), «ԳԱԶել» (վարորդը՝ Ժ. Բ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները և «Mercedes» մակնիշի ավտոբուսը (վարորդը՝ Գ. Կ., ծնված 1974 թ., Վրաստանի քաղաքացի): Բախման հետևանքով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ժ. Բ.-ն տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և սահմանազատել տարածքը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



