Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Փոքր ՀԷԿ–երը՝ բազում խնդիրների աքիլլեսյան գարշապար. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ երկար տարիներ տարբեր ոլորտների մասնագետները մեկուսացվել են, որպեսզի համակարգերում ստեղծված խառնաշփոթի պատճառով շատերը չհասկանան, թե իրականում որտեղ է թաքնված շան գլուխը, նորություն չէ: Այս ձևով երկիրը կառավարվել է խորհրդային կարգերի փլուզումից հետո, բայց կան ոլորտներ, որոնք եթե «կառավարվեն» քաղաքական ուժի ցանկություններով, կապրիզներով կամ առավել ևս երկիրը թալանելու մարմաջով, ապա ողջ երկիրը կկանգնեցնեն կրախի առջև: 

Նման վայ որոշումներից մեկով սկսվեցին այլընտրանքային էներգիայի աղբյուր ունենալու փնտրտուքները, որը հանգեցրեց փոքր ՀԷԿ–եր կառուցելու ծրագրի ընդունմանն ու իրագործմանը: Կարճ ժամանակ անց, սակայն, պարզվեց, որ այստեղ ինչ–որ բան այն չէ: Գետերը սկսեցին ցամաքել, ձկնատեսակները վերանալ, իսկ գետերի ջրերով ոռոգվող հողերը՝ չորանալ:

Ինչ վերաբերում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ապա պարզից էլ պարզ է, որ այն, տարիներ շարունակ դակելով վերևների պահանջները, չի էլ փորձել նույն այդ վերևներին մասնագիտորեն բացատրել, որ օրինակ մեկ ջրի բաժակում ինչքան էլ որ վերևները ցանկանան, հնարավոր չէ երկու բաժակ ջուր «տեղավորել»: Ցավալին այն է, որ իրականում ՀԾԿՀ–ն նման ցանկություն անգամ չի ունեցել, քանի որ նախորդ իշխանությունների օրոք բոլորն աշխատում էին ոչ թե հարցերին մասնագիտական մոտեցում ցուցաբերել, այլ վերևների դաբրոյով ստացվող ցանկությունները դակելու տրամաբանությամբ:

Նույն տրամաբանությամբ էլ սկսվել է նաև փոքր ՀԷԿ–երի ծրագրի իրականացման գործընթացը, որի ժամանակ, որքան էլ զարմանալի է, լիցենզիայի տրամադրումն իրականացվել է բազմակի թերություններով: 

Մասնավորապես ՀԷԿ–ի կառուցման լիցենզիան որպես կանոն տրամադրվել  է փոքր ՀԷԿ–ի կառուցելու ամենավերջին էտապում, երբ արդեն ջրի օգտագործման և հողի տրամադրման թույլտվությունը տրված է եղել: Բայց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տված լիցենզիաներում այդպես էլ չի ֆիքսվել, թե օրինակ՝ ո՞ւմ կողմից և ե՞րբ է տրվել ջրօգտագործման թույլտվությունը և ջրի հիմնական ցուցանիշները, որոնք անմիջապես կապված են ՀԷԿ–ի տեխնոլոգիական խնդիրների հետ: Լիցենզիայում ընդամենը նշվում է ջրառի ու ջրի հեռացման նիշերը, հաշվարկային ճնշումը և հաշվարկային ելքը, սակայն, զարմանալիորեն չի ներկայացված այս ոլորտում շատ կարևոր տվյալ, թե ինչքան է բնապահպանական թողքը:

Փոքր ՀԷԿ–ի էլեկտրաէներգիա արտադրելու լիցենզիայում չի նշված նաև, թե ինչքան է ՀԷԿ–ի կողմից էլեկտրաէներգիա արտադրելու չափաքանակը, ինչը նույնպես շատ զարմանալի է: Զարմանալի է նաև այն, որ այսօրինակ հարցերի մասին նույնպես մինչ օրս դեռ ոչ ոք որևէ գնահատական չի հնչեցրել:

Շարունակելով լիցենզիայի թեման՝ հավելենք, որ այդ փաստաթղթում չի նշվում նաև, թե փոքր ՀԷԿ–ի տեխնիկա–տնտեսական ցուցանիշներում կոնկրետ ինչ հիմնական սարքավորումներ են տեղադրվելու և դրանք տեխնիկական ինչ ցուցանիշներ պետք է ունենան, ինչը նույնպես կարող է հնարավոր չարաշահումների տեղիք տալ: 

Այս և այլ կոպիտ սխալների պատճառով ներկայում փոքր ՀԷԿ–երը երկիրը կանգնեցրել են բնապահպանական աղետի շեմին: Մի կողմից գետերն են սկսել ցամաքել, մյուս կողմից գյուղացիներն են զրկվել ոռոգման ջրից: Էլ չենք խոսում գետերում ապրող կենդանատեսակների վերանալու և դրանից բխող այլ խնդիրների մասին:

Փոքր ՀԷԿ–երի կառուցման և շահագործման լիցենզիայում էլեկտրաէներգիայի արտադրության քանակը հաշվելուն, ապա համապատասխան սարքավորումների չլինելու պատճառով հնարավոր չէ հասկանալ, թե բացի ՀԷԿ–ի տիրոջ գրպանը հարստացնելուց, իրականում երկրին ու ժողովրդին տված օգուտն ինչքան է:

Եվ նման լղոզված մեկնարկային պայմաններով էլ սկսվել է փոքր ՀԷԿ–եր կառուցելու բումը, բայց հարց է ծագում, թե նման պայմաններում ՀՀ դատախազության կողմից հարուցված քրեական գործերն ինչպե՞ս են ուսումնասիրվելու և ովքե՞ր են դառնալու իրական մեղավորները: 

Ու թեև ներկայում իբրև թե փորձ է արվում SKADA համակարգի միջոցով ուսումնասիրել, թե ինչպես են աշխատում փոքր ՀԷԿ–երը, սակայն նշենք, որ մինչև նույն այդ ՀԷԿ–երում ջրի ծախսաչափեր չտեղադրվեն, հնարավոր չի լինի նշված SKADA համակարգից օգտվել ու իրականությունը հասկանալ: Մյուս կողմից, հասկանալի պատճառներով, քանի որ փոքր ՀԷԿ–երի սեփականատերերն առանձնապես շահագրգռված չեն իրենց կողմից իրականացվող մեքենայությունների կծիկը բացելուն օժանդակել, բնական է, որ նրանք կհրաժարվեն նաև ծախսաչափեր տեղադրելու վրա հավել յալ գումարներ ծախսելուց: 

Այս ամենից հետո հարց է ծագում, թե նոր կառավարությունը մեղավորներին գտնելու և պատասխանատվության կանչելու գործընթացի ընթացքում իրականությունը պատշաճ գնահատելու, խնդիրները վերլուծելու համար արդյո՞ք կրկին կգնա մասնագետներին մեկուսացնելու և իրականությունը լղոզելու ճանապարհով, թե՞, այնուամենայնիվ, կփորձի ոլորտն առողջացնելու հստակ քայլեր ձեռնարկել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League