Ադրբեջանը Ֆրանսիային բողոքի նոտա է հղել Բակո Սահակյանի այցի առնչությամբ
INTERNATIONAL NEWSՖրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:
Նա մանրամասնել է, որ Բաքվի քայլը պայմանավորված է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիա կատարած այցով:
«Մենք գտնում ենք, որ Ֆրանսիայի տվյալ քայլը հարցականի տակ է դնում այդ երկրի օբյեկտիվությունն ու անկանխակալությունը: Այս առնչությամբ Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ-ին»,-ասել է Աբդուլաևան:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



