Ադրբեջանը Ֆրանսիային բողոքի նոտա է հղել Բակո Սահակյանի այցի առնչությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:
Նա մանրամասնել է, որ Բաքվի քայլը պայմանավորված է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիա կատարած այցով:
«Մենք գտնում ենք, որ Ֆրանսիայի տվյալ քայլը հարցականի տակ է դնում այդ երկրի օբյեկտիվությունն ու անկանխակալությունը: Այս առնչությամբ Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ-ին»,-ասել է Աբդուլաևան:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



