Եգիպտոսում դատարանը մահապատժի է դատապարտել «Վիլայաթ Սինայ» ահաբեկչական խմբավորման 8 գրոհայինի
INTERNATIONAL NEWSԵգիպտական Իսմայիլիա քաղաքի ռազմական տրիբունալը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել 8 մարդու, որոնք մեղադրվում են Սինայի թերակղզու հյուսիսում զինվորականների վրա հարձակման համար:
Ինչպես հաղորդում է Al-Masry Al-Youm պարբերականը, հարձակման հետևանքով զոհվել է 14 զինծառայող:
Բացի դրանից, ևս 32 մեղադրյալի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ երկուսին՝ 15 տարվա ազատազրկման:
Խոսքը «Իսլամական պետության» ճյուղ հանդիսացող «Վիլայաթ Սինայ» ահաբեկչական խմբավորման զինյալների մասին է, որոնք 2016 թվականին հարձակում էին կազմակերպել Սինայի թերակղզու ռազմական օբյեկտների վրա՝ կիրառելով հրազեն ու նռնականետեր, ինչպես նաև ականապատելով ռազմական տեխնիկայի ճանապարհը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



