Եգիպտոսում դատարանը մահապատժի է դատապարտել «Վիլայաթ Սինայ» ահաբեկչական խմբավորման 8 գրոհայինի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտական Իսմայիլիա քաղաքի ռազմական տրիբունալը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել 8 մարդու, որոնք մեղադրվում են Սինայի թերակղզու հյուսիսում զինվորականների վրա հարձակման համար:
Ինչպես հաղորդում է Al-Masry Al-Youm պարբերականը, հարձակման հետևանքով զոհվել է 14 զինծառայող:
Բացի դրանից, ևս 32 մեղադրյալի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ երկուսին՝ 15 տարվա ազատազրկման:
Խոսքը «Իսլամական պետության» ճյուղ հանդիսացող «Վիլայաթ Սինայ» ահաբեկչական խմբավորման զինյալների մասին է, որոնք 2016 թվականին հարձակում էին կազմակերպել Սինայի թերակղզու ռազմական օբյեկտների վրա՝ կիրառելով հրազեն ու նռնականետեր, ինչպես նաև ականապատելով ռազմական տեխնիկայի ճանապարհը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



