Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Արա Մինասյանը որպես մեղադրյալ չի հրավիրվել Քննչական կոմիտե. փաստաբաններն արձագանքում են

SOCIETY

 

«Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի փաստաբաններ՝ Նյու-Յորք փաստաբանների պալատի անդամ Հայկ Սարգսյանը և ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Ղազարյանը պարզաբանում են տարածել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի՝ մի շարք լրատվական կայքերին տված հարցազրույցի վերաբերյալ: 

Պարզաբանման մեջ ասվում է.

««Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանը ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով երբեք որպես մեղադրյալ չի հրավիրվել, նրան նման ծանուցագիր ուղարկելու փորձ չի կատարվել՝ ո՛չ փոստային առաքման, ո՛չ ոստիկանության աշխատակիցների և ո՛չ էլ փաստաբանների միջոցով։ Սույն հանգամանքը հաստատում է նաև ՀՀ քննչական կոմիտեի՝ սույն թվականի նոյեմբերի 2-ին տարածած ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենին որպես մեղադրյալ ներգրավելու մասի» վերտառությամբ հաղորդագրությամբ, ըստ որի՝ նոյեմբերի 2-ին վարույթն իրականացնող քննիչը ոչ միայն որոշում է կայացրել պրոֆեսոր Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այլև զուգահեռաբար նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում, և միջնորդություն է ներկայացրել դատարան մեղադրյալին կալանավորելու վերաբերյալ։ 

Պարզ չէ, թե մեկ օրվա ընթացքում որպես մեղադրյալ ներգրավելու և հետախուզում հայտարարելու դեպքում քրեական վարույթ իրականացնող մարմինը ինչպե՞ս կարող էր ապահովել պրոֆեսոր Մինասյանի պատշաճ ծանուցումը, դեռ ավելին, այս պայմաններում անհասկանալի է այնպիսի տեղեկատվության տարածումը, թե, իբր վարույթն իրականացնող մարմինը մոտ 20 օր փորձել է ծանուցել պրոֆեսոր Ա.Մինասյանին՝ որպես մեղադրյալ, երբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կայացվել է ընդամենը 2018 թվականի նոյեմբերի 2-ին։ 

Սույն թվականի նոյեմբերի 1-ին պրոֆեսոր Մինասյանը հրավիրված է եղել հարցաքննության՝ որպես վկա դատավարական կարգավիճակով, իսկ նրա ներկայացուցիչը միայն նշել է, որ չի կարողացել կապվել պրոֆեսոր Մինասյանի հետ։ Քրեադատավարական օրենսդրության համաձայն՝ վկայի փաստաբանը չունի որևէ պարտականություն օգնելու վարույթ իրականացող մարմին վկային հայտնաբերելու ուղղությամբ, իսկ վկայի փաստաբանին ծանուցելը կամ նրա կողմից տրված դիմումը բավարար չէ հավաստելու վկային հայտնաբերելու ուղղությամբ քննչական մարմնի կողմից անհրաժեշտ միջոցառումներ կատարելու փաստը։ 

Նման պայմաններում պարզ չէ  Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի կողմից փաստաբանի՝ նոյեմբերի 1-ին տված գրավոր դիմումի վերաբերյալ պարզաբանման նպատակը։ 

Ինչ վերաբերում է 2018 թվականի նոյեմբերի 3-ին ժամը 17:30-ին նշանակված դատական նիստի հետաձգմանը, ապա նշենք, որ դատական նիստի ընթացքում մեղադրյալի պաշտպանը հարց է բարձրացրել, թե ինչպիսի միջոցներ են ձեռնարկվել վարույթն իրականացնող մարմնի և դատարանի կողմից դատական նիստի տեղի և ժամի մասին, ինչպես նաև կալանքի միջնորդություն ներկայացված լինելու վերաբերյալ պրոֆեսոր Ա.Մինասյանին տեղեկացնելու ուղղությամբ, սակայն ստանալով բացասական պատասխաններ և կարևորելով անձի անձնական ազատության սահմանափակման վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությանը տվյալ անձի մասնակցությունը՝ միջնորդություն է ներկայացվել նիստը հետաձգելու և հնարավորության սահմաններում պրոֆեսոր Ա.Մինասյանին ծանուցելու համար։ 

Սակայն ավելացնենք, որ դատական նիստը հետաձգվել է շատ կարճ ժամանակով՝ ընդամենը մինչև հաջորդ օրն առավոտյան ժամը 10:00-ն։ Ելնելով վերոշարադրյալից՝ պրոֆեսոր Մինասյանի պաշտպանական թիմը փորձելու է իրականացնել քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ գործողություններ պրոֆեսոր Մինասյանի նկատմամբ հայտարարված հետախուզումն ուժը կորցրած ճանաչելու և այդ մասով նրա խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»:

Նշենք, որ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մի շարք ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է, թե 20 օր շարունակ վարույթ իրականացնող մարմինն Արա Մինասյանին ծանուցել էր իր մասնակցությամբ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու մասին, ուղարկվել են ծանուցումներ ինչպես փոստային ծառայության, այնպես էլ ոստիկանների ու Արա Մինասյանի կողմից լիազորված փաստաբանի միջոցով: «Ժամանակը տրամադրվել էր, սակայն Մինասյանը չէր ներկայացել: Եվ այս բոլոր փաստերը հիմք են տալիս ասելու, որ նա խուսափում է քննությունից»,-ասել է նա:

 

 

 

Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App