Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արա Մինասյանը որպես մեղադրյալ չի հրավիրվել Քննչական կոմիտե. փաստաբաններն արձագանքում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

«Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի փաստաբաններ՝ Նյու-Յորք փաստաբանների պալատի անդամ Հայկ Սարգսյանը և ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Ղազարյանը պարզաբանում են տարածել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի՝ մի շարք լրատվական կայքերին տված հարցազրույցի վերաբերյալ: 

Պարզաբանման մեջ ասվում է.

««Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանը ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով երբեք որպես մեղադրյալ չի հրավիրվել, նրան նման ծանուցագիր ուղարկելու փորձ չի կատարվել՝ ո՛չ փոստային առաքման, ո՛չ ոստիկանության աշխատակիցների և ո՛չ էլ փաստաբանների միջոցով։ Սույն հանգամանքը հաստատում է նաև ՀՀ քննչական կոմիտեի՝ սույն թվականի նոյեմբերի 2-ին տարածած ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենին որպես մեղադրյալ ներգրավելու մասի» վերտառությամբ հաղորդագրությամբ, ըստ որի՝ նոյեմբերի 2-ին վարույթն իրականացնող քննիչը ոչ միայն որոշում է կայացրել պրոֆեսոր Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այլև զուգահեռաբար նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում, և միջնորդություն է ներկայացրել դատարան մեղադրյալին կալանավորելու վերաբերյալ։ 

Պարզ չէ, թե մեկ օրվա ընթացքում որպես մեղադրյալ ներգրավելու և հետախուզում հայտարարելու դեպքում քրեական վարույթ իրականացնող մարմինը ինչպե՞ս կարող էր ապահովել պրոֆեսոր Մինասյանի պատշաճ ծանուցումը, դեռ ավելին, այս պայմաններում անհասկանալի է այնպիսի տեղեկատվության տարածումը, թե, իբր վարույթն իրականացնող մարմինը մոտ 20 օր փորձել է ծանուցել պրոֆեսոր Ա.Մինասյանին՝ որպես մեղադրյալ, երբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կայացվել է ընդամենը 2018 թվականի նոյեմբերի 2-ին։ 

Սույն թվականի նոյեմբերի 1-ին պրոֆեսոր Մինասյանը հրավիրված է եղել հարցաքննության՝ որպես վկա դատավարական կարգավիճակով, իսկ նրա ներկայացուցիչը միայն նշել է, որ չի կարողացել կապվել պրոֆեսոր Մինասյանի հետ։ Քրեադատավարական օրենսդրության համաձայն՝ վկայի փաստաբանը չունի որևէ պարտականություն օգնելու վարույթ իրականացող մարմին վկային հայտնաբերելու ուղղությամբ, իսկ վկայի փաստաբանին ծանուցելը կամ նրա կողմից տրված դիմումը բավարար չէ հավաստելու վկային հայտնաբերելու ուղղությամբ քննչական մարմնի կողմից անհրաժեշտ միջոցառումներ կատարելու փաստը։ 

Նման պայմաններում պարզ չէ  Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի կողմից փաստաբանի՝ նոյեմբերի 1-ին տված գրավոր դիմումի վերաբերյալ պարզաբանման նպատակը։ 

Ինչ վերաբերում է 2018 թվականի նոյեմբերի 3-ին ժամը 17:30-ին նշանակված դատական նիստի հետաձգմանը, ապա նշենք, որ դատական նիստի ընթացքում մեղադրյալի պաշտպանը հարց է բարձրացրել, թե ինչպիսի միջոցներ են ձեռնարկվել վարույթն իրականացնող մարմնի և դատարանի կողմից դատական նիստի տեղի և ժամի մասին, ինչպես նաև կալանքի միջնորդություն ներկայացված լինելու վերաբերյալ պրոֆեսոր Ա.Մինասյանին տեղեկացնելու ուղղությամբ, սակայն ստանալով բացասական պատասխաններ և կարևորելով անձի անձնական ազատության սահմանափակման վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությանը տվյալ անձի մասնակցությունը՝ միջնորդություն է ներկայացվել նիստը հետաձգելու և հնարավորության սահմաններում պրոֆեսոր Ա.Մինասյանին ծանուցելու համար։ 

Սակայն ավելացնենք, որ դատական նիստը հետաձգվել է շատ կարճ ժամանակով՝ ընդամենը մինչև հաջորդ օրն առավոտյան ժամը 10:00-ն։ Ելնելով վերոշարադրյալից՝ պրոֆեսոր Մինասյանի պաշտպանական թիմը փորձելու է իրականացնել քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ գործողություններ պրոֆեսոր Մինասյանի նկատմամբ հայտարարված հետախուզումն ուժը կորցրած ճանաչելու և այդ մասով նրա խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»:

Նշենք, որ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մի շարք ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է, թե 20 օր շարունակ վարույթ իրականացնող մարմինն Արա Մինասյանին ծանուցել էր իր մասնակցությամբ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու մասին, ուղարկվել են ծանուցումներ ինչպես փոստային ծառայության, այնպես էլ ոստիկանների ու Արա Մինասյանի կողմից լիազորված փաստաբանի միջոցով: «Ժամանակը տրամադրվել էր, սակայն Մինասյանը չէր ներկայացել: Եվ այս բոլոր փաստերը հիմք են տալիս ասելու, որ նա խուսափում է քննությունից»,-ասել է նա:

 

 

 

Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըՄեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ Ադամյան«Ես ատում եմ այն մարդկանց, ովքեր Լաբուբու են սիրում». 25-ամյա աղջիկը սպանել է ընկերոջըՀորմուզում երկու պայթյուն է որոտացել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ»Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով Բաքվում շարունակում է հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Մենք ունենք աշխարհի նավթի և գազի 60%-ը. Թրամփ Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ»Արարատի մարզի Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ ՎարդևանյանԻնչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը Հայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանՀիմա. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ»Վեց զոհ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո Ո՞ր հայկական ամրոցը երբեք չի գրավվել․ պատմական առեղծված, որը մինչ օրս հետաքրքրում է պատմաբաններինԲժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի կյանքը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին Քարը քարին չեն թողնի. «Փաստ»ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին 3-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը խաղի ընթացքում և մահացել հիվանդանոցումԱյս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին