Արայիկ Հարությունյանն ԱԺ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում
POLITICSԴեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հարությունյանը:
«Ես նախորդ ընտրություններում էլ առաջադրվել եմ այդ տարածքում և բավականին դրական արդյունքներ եմ գրանցել»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակին ու դրանցում ընդգրկվելիք անձանց, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ցուցակը դեռ պատրաստ չէ, և հորդորեց սպասել:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



