Արայիկ Հարությունյանն ԱԺ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում
ՔԱՂԱՔԱԿԱՆԴեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հարությունյանը:
«Ես նախորդ ընտրություններում էլ առաջադրվել եմ այդ տարածքում և բավականին դրական արդյունքներ եմ գրանցել»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակին ու դրանցում ընդգրկվելիք անձանց, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ցուցակը դեռ պատրաստ չէ, և հորդորեց սպասել:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



