Կալկաթայում ութհարկանի գրասենյակային շենք է այրվում
INTERNATIONAL NEWSԵրկուշաբթի ուժեղ հրդեհ է բռնկվել Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգի մայրաքաղաք Կալկաթայի խիտ բնակեցված շրջաններից մեկում՝ ութհարկանի գրասենյակային շենքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Իրավապահների տվյալներով՝ հրդեհային ազդանշանը հնչել է տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտ 11-ին։ Կրակը, ենթադրվում է, բռնկվել է ծառայողական սենյակում եւ տարածվել է բոլոր հարկերում։ Ներկայումս դեպքի վայրում 11 հրշեջ ջոկատ է աշխատում։
Վիրավորների մասին տվյալներ այս պահին չկան, նշել են ոստիկանությունում։
Սոցցանցերում տեղադրված լուսանկարներում երեւում է, թե ինչպես են մարդիկ կազմակերպված լքում շենքը։ Հրշեջ ծառայությունում հայտնել են, որ շենքի ներսում եղած մարդկանց անվտանգ տարհանել են։ Հրդեհի պատճառները չեն նշվում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



