Կալկաթայում ութհարկանի գրասենյակային շենք է այրվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկուշաբթի ուժեղ հրդեհ է բռնկվել Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգի մայրաքաղաք Կալկաթայի խիտ բնակեցված շրջաններից մեկում՝ ութհարկանի գրասենյակային շենքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Իրավապահների տվյալներով՝ հրդեհային ազդանշանը հնչել է տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտ 11-ին։ Կրակը, ենթադրվում է, բռնկվել է ծառայողական սենյակում եւ տարածվել է բոլոր հարկերում։ Ներկայումս դեպքի վայրում 11 հրշեջ ջոկատ է աշխատում։
Վիրավորների մասին տվյալներ այս պահին չկան, նշել են ոստիկանությունում։
Սոցցանցերում տեղադրված լուսանկարներում երեւում է, թե ինչպես են մարդիկ կազմակերպված լքում շենքը։ Հրշեջ ծառայությունում հայտնել են, որ շենքի ներսում եղած մարդկանց անվտանգ տարհանել են։ Հրդեհի պատճառները չեն նշվում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



