«Սուրբ Հովհաննես» սրբավայրի տարածքում քաղաքացիներ են մոլորվել
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 31-ին, ժամը 19:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում՝ «Սուրբ Հովհաննես» սրբավայրից վերադարձի ճանապարհին, մթության պատճառով քաղաքացիները մոլորվել են եւ չեն կարողանում գտնել ավտոմեքենայի կայանման վայրը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մեծ Պարնի գյուղ տանող սարալանջին նկատել են քաղաքացիներ Ա. Մ.-ին (1982 թ.), Լ. Կ.-ին (1991 թ.), Վ. Մ.-ին (1973 թ.), Ս. Վ.-ին (1984 թ.) եւ ուղեկցել մինչեւ փրկարարական ավտոմեքենա:
Ժամը 21:02-ի սահմաններում Ծաղկաբեր համայնքի դաշտամիջյան տարածքում փրկարարները հայտնաբերել են «Infiniti FX35» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Մ., 1973 թ.):
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



