«Սուրբ Հովհաննես» սրբավայրի տարածքում քաղաքացիներ են մոլորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 31-ին, ժամը 19:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում՝ «Սուրբ Հովհաննես» սրբավայրից վերադարձի ճանապարհին, մթության պատճառով քաղաքացիները մոլորվել են եւ չեն կարողանում գտնել ավտոմեքենայի կայանման վայրը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մեծ Պարնի գյուղ տանող սարալանջին նկատել են քաղաքացիներ Ա. Մ.-ին (1982 թ.), Լ. Կ.-ին (1991 թ.), Վ. Մ.-ին (1973 թ.), Ս. Վ.-ին (1984 թ.) եւ ուղեկցել մինչեւ փրկարարական ավտոմեքենա:
Ժամը 21:02-ի սահմաններում Ծաղկաբեր համայնքի դաշտամիջյան տարածքում փրկարարները հայտնաբերել են «Infiniti FX35» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Մ., 1973 թ.):
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



