Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Հնարավոր է՝ քաղաքական ուժերի այնպիսի միավորումներ լինեն, որ անակնկալ լինի բոլորի համար. Վ. Խաչատրյանը՝ ՔՊ ցուցակով ընտրություններին մասնակցելու մասին

POLITICS

Հնարավոր է՝ քաղաքական ուժերի այնպիսի միավորումներ լինեն, որ անակնկալ լինի բոլորի համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի ցուցակով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցին: «Այսպես ասեմ, եկեք ոչ մի բան չբացառենք: Այսօրվա Հայաստանում մենք այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ ապրիլից սկսած անընդհատ անակնկալների ենք հանդիպում»,- նշեց նա: 

Վ. Խաչատրյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի չընդունումը տեխնիկական խնդիրներ է առաջացրել կուսակցությունների համար, որոնք ապագա խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայացվածության առումով էական ազդեցություն կունենան: «Հիմա նախկինում գործող որոշ հանգամանքներ նորից ակտուալ են: Օրինակ` որևէ մի մարզում հեղինակավոր մեկին գտնելով, որը ֆինանսական հնարավորություններ ունի, օրենքի շրջանակներում զուտ կազմակերպական առումով այդ մարդու միջոցով քաղաքական ուժը կարող է ձայն հավաքել: Սրա հնարավորությունը մյուսները չունեն»,- ընդգծեց ՀԱԿ անդամը:

- Պարո՛ն Խաչատրյան, Ազգային ժողովը 2 անգամ չընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Ինչպե՞ս կմեկնաբանեք, սա ի՞նչ դժվարություններ կարող է առաջացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար:

- Մենք ռեյտինգային համակարգին կտրուկ դեմ ենք եղել, դա ստեղծվել էր միայն նրա համար, որպեսզի այն ժամանակվա իշխող կուսակցությունը, օգտագործելով ոչ միայն իր վարչական ռեսուրսները, այլև օրենքից դուրս գործող մարդկանց հնարավորությունները՝ ընտրություններին իրենց համար հաջողություն ապահովեն:Արդյունքն ապահովվեց, բայց տեսանք՝ ինչ եղավ վերջում: Հիմա այդ ռեյտինգային կարգը մնացել է: Իրականում ամեն ինչ ավելի լավ կլիներ, եթե Ընտրական օրենսգիրքն ամբողջությամբ փոխվեր: Նոր ընտրական օրենսգրքով կուսակցությունների հնարավորություններն ավելանում էին, և՛ շեմն էր նվազեցվում, և՛ ընտրագրավն էր պակասեցվում, և՛ ԱԺ ավելի շատ կուսակցություն էր անցնում: Ես այն տեսակետին եմ, որ Ազգային ժողովում քաղաքական ուժերի ներկայացվածության թիվը պետք է լիներ 5, 7 կամ 10, դրանից վնաս չի լինում: Հիմա դժվարությունները տեխնիկական են: Այն խնդիրները, որ կային նախկինում՝ կեղծիքներ, իշխանության վարչական ռեսուրսի օգտագործում, դրանք ես բացառում եմ, չեն լինի, բայց կան այն դժվարությունները, որոնք կան: Ռեյտինգային կարգով քվեն անցնում է հեղինակավոր մարդկանց, ավելի ցածր տոկոսներ հավաքելով՝ կարելի էր անցնել, հիմա ավելի բարձր: Այսպիսի տեխնիկական խնդիրներ են, որոնք էական ազդեցություն կունենան ապագա խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայացվածության առումով:

- Ո՞ւմ էր ձեռնտու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի տապալումը:

- Այն մարդկանց, ովքեր խանգարեցին՝ նախկին իշխող կուսակցությանը: Իրենք շատ լավ հասկանում են, որ հակառակ պարագայում իրենք ընդհանրապես հնարավորությունները կկորցնեին:

- Կարծիքներ կան, որ գործող իշխանություններին է ձեռնտու ռեյտինգային ընտրակարգը՝ կապ չունի՝ ՀՀԿ-ն է, թե Քաղաքացիական պայմանագիրը:

- Ես չեմ կիսում այդ տեսակետը, հակառակը՝ համոզված եմ, որ եթե ռեյտինգայինը վերացվեր, հնարավորությունները շատ ավելի մեծ կլինեին: Հիմա նախկինում գործող որոշ հանգամանքներ նորից ակտուալ են: Օրինակ՝ որևէ մի մարզում հեղինակավոր մեկին գտնելով, որը ֆինանսական հնարավորություններ ունի, ոչ թե օրենքից դուրս գործելու, այլ օրենքի շրջանակներում զուտ կազմակերպական առումով այդ մարդու միջոցով քաղաքական ուժը կարող է ձյան հավաքել: Սրա հնարավորությունը մյուսները չունեն: Այսօր իշխանության գտնվող քաղաքական ուժին դա ձեռնտու չէ, ինքն ավելի ներկայանալի էր որպես կուսակցություն:

- Ընտրություններին մասնակցելու ՀԱԿ-ի որոշման վրա ազդեցություն կունենա՞ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի չընդունումը:

- ՀԱԿ-ը դեռևս այդպիսի որոշում չունի ընդհանրապես: Քննարկումներ են ընթանում, ես անձամբ չեմ մասնակցում, բայց տեղյակ եմ, որ քննարկումներ են գնում և որ ՀԱԿ-ը որևէ որոշում չունի: Կարծում եմ՝ այդ քննարկումների արդյունքում խելամիտ որոշում կընդունվի:

- Բայց, ամենայն հավանականությամբ, կմասնակցե՞ք ընտրություններին:

- Որևէ կանխատեսում չեմ ուզում անել, որովհետև ես չգիտեմ՝ ինչ որոշում կընդունվի:

- Այլ քաղաքական ուժերի հետ քննարկումներ կա՞ն հնարավոր դաշինքով ընտրություններին գնալու համար:

- Ես տեղեկություն չունեմ:

- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում հայտնվելու տարբերակը բացառո՞ւմ եք:

- Կանխագուշակումներ չեմ ուզում անել, որովհետև հնարավոր է այնպիսի միավորումներ լինեն քաղաքական ուժերի, որ անակնկալ լինի բոլորի համար: Այսպես ասեմ, եկեք ոչ մի բան չբացառենք: Այսօրվա Հայաստանում մենք այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ ապրիլից սկսած անընդհատ անակնկալների ենք հանդիպում: Հանրապետականներն ապրիլին իրենց ղեկավարի հետ միասին որոշել էին, որ պետք է իշխանությունից դուրս գան, բայց հիմա կարծես որոշում ունեն մասնակցելու ընտրություններին, սա էլ է անակնկալ: Իրենք չեն ուզում հարմարվել իրենց այսօրվա քաղաքական իրավիճակի հետ:

- 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններում «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը հավաքել էր 1.65 տոկոս՝ 25 950 ձայն: Դեկտեմբերին կայանալիք ընտրություններին ձեր շանսերն ավելի բա՞րձր եք գնահատում:

- Կարծում եմ՝ բոլորի շանսերն են ավելացել: Մենք չէինք ընդունել 2017 թ.-ի ընտրության արդյունքները, որովհետև այդտեղ քաղաքական մրցակցություն չի եղել: Եղել է փողով ձայն հավաքելու և մարդկանց պարտադրելու ընտրություններ, բոլորս էլ շատ լավ գիտենք՝ ինչ է տեղի ունեցել: Հիմա հասկանալի է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի ավելի մեծ հնարավորություններ, որովհետև իրենց գործողությունների արդյունքում է նախկին իշխանության հեռացումը եղել: Բայց կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերն ունենալու են հավասար հնարավորություններ՝ նախընտրական քարոզչություն իրականացնելու, մարդկանց համոզելու, տեսակետներ հայտնելու առումով: Հիմա եկեք տեսնենք՝ ինչ է լինելու, որից ելնելով էլ քաղաքական ուժերը, որոնք կմասնակցեն, իրենց գնահատականը կստանան ժողովրդի կողմից: Մեր նման անցումային փուլում գտնվող երկրների համար ամենակարևորն է, որ ժողովուրդն ընտրության հնարավորություն ունենա, այդ հնարավորությունից չզրկեն մեզ: Մինչև 2017 թ.-ի ապրիլ բոլոր միջազգային գնահատականներում ամենակարևոր արձանագրված փաստն էր, որ ՀՀ քաղաքացիներին զրկել են ընտրության միջոցով իշխանություն փոխելու սահմանադրական իրավունքից: Հիմա մենք այդ սահմանադրական իրավունքը կարող ենք կիրառել, երկրի զարգացման համար սա ամենակարևորն է:

- Երևանի և մնացած քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ի՞նչ են փաստում, կա՞ այդ սահմանադրական իրավունքն իրացնելու հնարավորությունը:

- Երևանում, Արմավիրում, Կապանում, Էջմիածնում եղան ընտրություններ, կարծում եմ՝ ոչ մի դժգոհություն չի եղել: Կարևոր չէ, թե որ քաղաքական ուժը հաղթեց, կարևոր է, որ ժողովուրդը համոզված լինի, որ իր ձայնը տեղ է հասել է: Կարող ենք փաստել, որ դա կա: Հիմա թող նույնը լինի համապետական մակարդակով: Ի վերջո, պետք է երկրի քաղաքական կայունության հարցը լուծվի: ՀՀԿ-ն ամեն ինչ արեց, որ Ընտրական օրենսգիրքը չանցնի, ոչինչ, գործողով կանցկացվեն: 1990 թ.-ին էլ Խորհրդային միության ժամանակվա օրենքով կազմվեց առաջին Գերագույն խորհուրդը, որն ամենաժողովրդական ճանապարհով ընտրված և ամենաարդյունավետ աշխատող խորհրդարանն է եղել մեր անկախ Հանրապետությունում:

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign