Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հնարավոր է՝ քաղաքական ուժերի այնպիսի միավորումներ լինեն, որ անակնկալ լինի բոլորի համար. Վ. Խաչատրյանը՝ ՔՊ ցուցակով ընտրություններին մասնակցելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հնարավոր է՝ քաղաքական ուժերի այնպիսի միավորումներ լինեն, որ անակնկալ լինի բոլորի համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի ցուցակով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցին: «Այսպես ասեմ, եկեք ոչ մի բան չբացառենք: Այսօրվա Հայաստանում մենք այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ ապրիլից սկսած անընդհատ անակնկալների ենք հանդիպում»,- նշեց նա: 

Վ. Խաչատրյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի չընդունումը տեխնիկական խնդիրներ է առաջացրել կուսակցությունների համար, որոնք ապագա խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայացվածության առումով էական ազդեցություն կունենան: «Հիմա նախկինում գործող որոշ հանգամանքներ նորից ակտուալ են: Օրինակ` որևէ մի մարզում հեղինակավոր մեկին գտնելով, որը ֆինանսական հնարավորություններ ունի, օրենքի շրջանակներում զուտ կազմակերպական առումով այդ մարդու միջոցով քաղաքական ուժը կարող է ձայն հավաքել: Սրա հնարավորությունը մյուսները չունեն»,- ընդգծեց ՀԱԿ անդամը:

- Պարո՛ն Խաչատրյան, Ազգային ժողովը 2 անգամ չընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Ինչպե՞ս կմեկնաբանեք, սա ի՞նչ դժվարություններ կարող է առաջացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար:

- Մենք ռեյտինգային համակարգին կտրուկ դեմ ենք եղել, դա ստեղծվել էր միայն նրա համար, որպեսզի այն ժամանակվա իշխող կուսակցությունը, օգտագործելով ոչ միայն իր վարչական ռեսուրսները, այլև օրենքից դուրս գործող մարդկանց հնարավորությունները՝ ընտրություններին իրենց համար հաջողություն ապահովեն:Արդյունքն ապահովվեց, բայց տեսանք՝ ինչ եղավ վերջում: Հիմա այդ ռեյտինգային կարգը մնացել է: Իրականում ամեն ինչ ավելի լավ կլիներ, եթե Ընտրական օրենսգիրքն ամբողջությամբ փոխվեր: Նոր ընտրական օրենսգրքով կուսակցությունների հնարավորություններն ավելանում էին, և՛ շեմն էր նվազեցվում, և՛ ընտրագրավն էր պակասեցվում, և՛ ԱԺ ավելի շատ կուսակցություն էր անցնում: Ես այն տեսակետին եմ, որ Ազգային ժողովում քաղաքական ուժերի ներկայացվածության թիվը պետք է լիներ 5, 7 կամ 10, դրանից վնաս չի լինում: Հիմա դժվարությունները տեխնիկական են: Այն խնդիրները, որ կային նախկինում՝ կեղծիքներ, իշխանության վարչական ռեսուրսի օգտագործում, դրանք ես բացառում եմ, չեն լինի, բայց կան այն դժվարությունները, որոնք կան: Ռեյտինգային կարգով քվեն անցնում է հեղինակավոր մարդկանց, ավելի ցածր տոկոսներ հավաքելով՝ կարելի էր անցնել, հիմա ավելի բարձր: Այսպիսի տեխնիկական խնդիրներ են, որոնք էական ազդեցություն կունենան ապագա խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայացվածության առումով:

- Ո՞ւմ էր ձեռնտու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի տապալումը:

- Այն մարդկանց, ովքեր խանգարեցին՝ նախկին իշխող կուսակցությանը: Իրենք շատ լավ հասկանում են, որ հակառակ պարագայում իրենք ընդհանրապես հնարավորությունները կկորցնեին:

- Կարծիքներ կան, որ գործող իշխանություններին է ձեռնտու ռեյտինգային ընտրակարգը՝ կապ չունի՝ ՀՀԿ-ն է, թե Քաղաքացիական պայմանագիրը:

- Ես չեմ կիսում այդ տեսակետը, հակառակը՝ համոզված եմ, որ եթե ռեյտինգայինը վերացվեր, հնարավորությունները շատ ավելի մեծ կլինեին: Հիմա նախկինում գործող որոշ հանգամանքներ նորից ակտուալ են: Օրինակ՝ որևէ մի մարզում հեղինակավոր մեկին գտնելով, որը ֆինանսական հնարավորություններ ունի, ոչ թե օրենքից դուրս գործելու, այլ օրենքի շրջանակներում զուտ կազմակերպական առումով այդ մարդու միջոցով քաղաքական ուժը կարող է ձյան հավաքել: Սրա հնարավորությունը մյուսները չունեն: Այսօր իշխանության գտնվող քաղաքական ուժին դա ձեռնտու չէ, ինքն ավելի ներկայանալի էր որպես կուսակցություն:

- Ընտրություններին մասնակցելու ՀԱԿ-ի որոշման վրա ազդեցություն կունենա՞ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի չընդունումը:

- ՀԱԿ-ը դեռևս այդպիսի որոշում չունի ընդհանրապես: Քննարկումներ են ընթանում, ես անձամբ չեմ մասնակցում, բայց տեղյակ եմ, որ քննարկումներ են գնում և որ ՀԱԿ-ը որևէ որոշում չունի: Կարծում եմ՝ այդ քննարկումների արդյունքում խելամիտ որոշում կընդունվի:

- Բայց, ամենայն հավանականությամբ, կմասնակցե՞ք ընտրություններին:

- Որևէ կանխատեսում չեմ ուզում անել, որովհետև ես չգիտեմ՝ ինչ որոշում կընդունվի:

- Այլ քաղաքական ուժերի հետ քննարկումներ կա՞ն հնարավոր դաշինքով ընտրություններին գնալու համար:

- Ես տեղեկություն չունեմ:

- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում հայտնվելու տարբերակը բացառո՞ւմ եք:

- Կանխագուշակումներ չեմ ուզում անել, որովհետև հնարավոր է այնպիսի միավորումներ լինեն քաղաքական ուժերի, որ անակնկալ լինի բոլորի համար: Այսպես ասեմ, եկեք ոչ մի բան չբացառենք: Այսօրվա Հայաստանում մենք այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ ապրիլից սկսած անընդհատ անակնկալների ենք հանդիպում: Հանրապետականներն ապրիլին իրենց ղեկավարի հետ միասին որոշել էին, որ պետք է իշխանությունից դուրս գան, բայց հիմա կարծես որոշում ունեն մասնակցելու ընտրություններին, սա էլ է անակնկալ: Իրենք չեն ուզում հարմարվել իրենց այսօրվա քաղաքական իրավիճակի հետ:

- 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններում «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը հավաքել էր 1.65 տոկոս՝ 25 950 ձայն: Դեկտեմբերին կայանալիք ընտրություններին ձեր շանսերն ավելի բա՞րձր եք գնահատում:

- Կարծում եմ՝ բոլորի շանսերն են ավելացել: Մենք չէինք ընդունել 2017 թ.-ի ընտրության արդյունքները, որովհետև այդտեղ քաղաքական մրցակցություն չի եղել: Եղել է փողով ձայն հավաքելու և մարդկանց պարտադրելու ընտրություններ, բոլորս էլ շատ լավ գիտենք՝ ինչ է տեղի ունեցել: Հիմա հասկանալի է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի ավելի մեծ հնարավորություններ, որովհետև իրենց գործողությունների արդյունքում է նախկին իշխանության հեռացումը եղել: Բայց կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերն ունենալու են հավասար հնարավորություններ՝ նախընտրական քարոզչություն իրականացնելու, մարդկանց համոզելու, տեսակետներ հայտնելու առումով: Հիմա եկեք տեսնենք՝ ինչ է լինելու, որից ելնելով էլ քաղաքական ուժերը, որոնք կմասնակցեն, իրենց գնահատականը կստանան ժողովրդի կողմից: Մեր նման անցումային փուլում գտնվող երկրների համար ամենակարևորն է, որ ժողովուրդն ընտրության հնարավորություն ունենա, այդ հնարավորությունից չզրկեն մեզ: Մինչև 2017 թ.-ի ապրիլ բոլոր միջազգային գնահատականներում ամենակարևոր արձանագրված փաստն էր, որ ՀՀ քաղաքացիներին զրկել են ընտրության միջոցով իշխանություն փոխելու սահմանադրական իրավունքից: Հիմա մենք այդ սահմանադրական իրավունքը կարող ենք կիրառել, երկրի զարգացման համար սա ամենակարևորն է:

- Երևանի և մնացած քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ի՞նչ են փաստում, կա՞ այդ սահմանադրական իրավունքն իրացնելու հնարավորությունը:

- Երևանում, Արմավիրում, Կապանում, Էջմիածնում եղան ընտրություններ, կարծում եմ՝ ոչ մի դժգոհություն չի եղել: Կարևոր չէ, թե որ քաղաքական ուժը հաղթեց, կարևոր է, որ ժողովուրդը համոզված լինի, որ իր ձայնը տեղ է հասել է: Կարող ենք փաստել, որ դա կա: Հիմա թող նույնը լինի համապետական մակարդակով: Ի վերջո, պետք է երկրի քաղաքական կայունության հարցը լուծվի: ՀՀԿ-ն ամեն ինչ արեց, որ Ընտրական օրենսգիրքը չանցնի, ոչինչ, գործողով կանցկացվեն: 1990 թ.-ին էլ Խորհրդային միության ժամանակվա օրենքով կազմվեց առաջին Գերագույն խորհուրդը, որն ամենաժողովրդական ճանապարհով ընտրված և ամենաարդյունավետ աշխատող խորհրդարանն է եղել մեր անկախ Հանրապետությունում:

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում Թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքերը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸՊուտինը Ժուկովսկիում զննել է ռուսական նորագույն ինքնաթիռները Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԱմառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համարՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ Մեսի. Աստծուց եւս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ Հայաստանում և նախկինում օկnւպացված տարածքներում ադրբեջանական մշակութային ժառանգության nչնչացման ֆոնին «հայոց մշակութային և կրոնական ժառանգության» վերաբերյալ Ֆրանսիայի պնդումները աբսուրդային են. Ադրբեջանի ԱԳՆ Մոլդովան և Հայաստանը դառնում են ռուսաֆոբիայի օջախներ, ինչպես Ուկրաինան․ Մեդվեդեւ Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ խախտման դեպքում կլինի տուգանք և միավորի կորուստ Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև տարածաշրջանային խաղաղության առանձին բանակցություններ տեղի կունենան Երևանում չինացի աղջիկ է անհետ կորել․ ընտանիքը հունիսի 22-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատվածի երթևեկություն է ժամանակավորապես փակվելու Սկանդալ սկանդալի վրա, կոռուպցիա կոռուպցիայի վրա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Միջազգային քրեական դատարանի մասին Շուրջ 6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎթար Գողթ գյուղում. «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈւսանողը կրակել է համալսարանի անվտանգության աշխատակցի վրաՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակՌեստորանի աշխատակցի թքի պատճառով հաճախորդը վարակվել է հերպեսով. ՏԵՍԱՆՅՈՒԹԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Հայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԱվետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում Վանաձորում