Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հոկտեմբերի վերջի համեմատ ցածր է 1 սանտիմետրով
SOCIETYՍեւանա լիճը, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 48 սանտիմետր բարձրության վրա, ինչը 1 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Նույն աղբյուրի համաձայն՝ 2018 թվականի ընթացքում Սեւանա լճից բաց է թողնվել 200 միլիոն 263 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Արփա-Սեւան ջրատարով լիճ է տեղափոխվել 113 միլիոն 749 հազար խորանարդ մետր ջուր:
«Եթե 30 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջրառ այս տարի չիրականացվեր, ապա չէր արձանագրվի լճի ջրային պաշարների բացասական հաշվեկշիռ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը:
Խոսրով Խլղաթյան
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



