Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հոկտեմբերի վերջի համեմատ ցածր է 1 սանտիմետրով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեւանա լիճը, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 48 սանտիմետր բարձրության վրա, ինչը 1 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Նույն աղբյուրի համաձայն՝ 2018 թվականի ընթացքում Սեւանա լճից բաց է թողնվել 200 միլիոն 263 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Արփա-Սեւան ջրատարով լիճ է տեղափոխվել 113 միլիոն 749 հազար խորանարդ մետր ջուր:
«Եթե 30 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջրառ այս տարի չիրականացվեր, ապա չէր արձանագրվի լճի ջրային պաշարների բացասական հաշվեկշիռ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը:
Խոսրով Խլղաթյան
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



