«Ռեալը» գլխավորելու համար Կոնտեն ընդհատել է արձակուրդը
SPORTԻտալիայի ազգային հավաքականի, Թուրինի «Յուվենտուսի» ու Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մոտ է Մադրիդի «Ռեալը» գլխավորելուն, գրում է Tiempo de Juego-ն:
Արքայական ակումբը գլխավորելու համար իտալացի մասնագետը կընդհատի իր արձակուրդը, որն այս օրերին անցնում է Եգիպտոսում:
Սպասվում է, որ առաջիկայում «Ռեալը» կհայտարարի թիմի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգիի հեռացման մասին: Մադրիդյան ակումբը բոլոր մրցաշարերում վերջին 7 խաղերից հաղթել է միայն մեկում՝ կրելով 5 պարտություն:
Անտոնիո Կոնտեի նախորդ աշխատավայրը եղել է «Չելսին», որը նա գլխավորել էր 2016-ի ապրիլից մինչեւ 2018-ի հուլիսի 12-ը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



