«Ռեալը» գլխավորելու համար Կոնտեն ընդհատել է արձակուրդը
ՍՊՈՐՏԻտալիայի ազգային հավաքականի, Թուրինի «Յուվենտուսի» ու Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մոտ է Մադրիդի «Ռեալը» գլխավորելուն, գրում է Tiempo de Juego-ն:
Արքայական ակումբը գլխավորելու համար իտալացի մասնագետը կընդհատի իր արձակուրդը, որն այս օրերին անցնում է Եգիպտոսում:
Սպասվում է, որ առաջիկայում «Ռեալը» կհայտարարի թիմի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգիի հեռացման մասին: Մադրիդյան ակումբը բոլոր մրցաշարերում վերջին 7 խաղերից հաղթել է միայն մեկում՝ կրելով 5 պարտություն:
Անտոնիո Կոնտեի նախորդ աշխատավայրը եղել է «Չելսին», որը նա գլխավորել էր 2016-ի ապրիլից մինչեւ 2018-ի հուլիսի 12-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



