Վթար Երեւանում. բախումից հետո «Chevrolet Aveo»-ն շրջվել է. վարորդը հրաժարվել է ներկայանալ
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 28-ին, ժամը 23:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մ. Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար` ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Chevrolet Aveo» մակնիշի ավտոմեքենան (վարորդը հրաժարվել է ներկայանալ) բախվել է կայանած «Kia Optima» (վարորդը՝ Թ. Ս.) եւ «Opel Zafira» մակնիշների (վարորդը՝ Ն. Հ.) ավտոմեքենաներին եւ շրջվել. տուժածներ չկան:
Փրկարարները ՃՈ աշխատակիցների հետ համատեղ ուղղել են «Chevrolet Aveo» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել եւ դադարեցրել վառելիքի արտահոսքը:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



