Վթար Երեւանում. բախումից հետո «Chevrolet Aveo»-ն շրջվել է. վարորդը հրաժարվել է ներկայանալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 28-ին, ժամը 23:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մ. Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար` ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Chevrolet Aveo» մակնիշի ավտոմեքենան (վարորդը հրաժարվել է ներկայանալ) բախվել է կայանած «Kia Optima» (վարորդը՝ Թ. Ս.) եւ «Opel Zafira» մակնիշների (վարորդը՝ Ն. Հ.) ավտոմեքենաներին եւ շրջվել. տուժածներ չկան:
Փրկարարները ՃՈ աշխատակիցների հետ համատեղ ուղղել են «Chevrolet Aveo» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել եւ դադարեցրել վառելիքի արտահոսքը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



