Իսպանիան Միջերկրական ծովն անցած ավելի քան 350 միգրանտի է փրկել
INTERNATIONAL NEWSԻսպանիայի ծովային փրկարար ծառայությունը հայտնել է ավելի քան 350 միգրանտներին փրկելու մասին, որոնք փորձել են հատել Միջերկրական ծովը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ինչպես հայտնել են փրկարար ծառայությունում, իսպանացի փրկարարները Հյուսիսային Աֆրիկայի եւ Իսպանիայի միջեւ սահմանային ջրերում յոթ նավից 359 մարդու են դուրս հանել:
Հաղորդվում է, որ Իսպանիայում անօրինական միգրացիայի մակարդակի բարձրացում է նկատվում Արեւելյան Միջերկրածովյան երկրների կողմից միգրացիոն քաղաքականության խստացումից հետո:
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով, այս շաբաթ ավելի քան 45 000 տղամարդիկ, կանայք եւ երեխաներ Միջերկրական ծովի արեւմտյան մասով անցել են Իսպանիայի սահմանը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



