Իսպանիան Միջերկրական ծովն անցած ավելի քան 350 միգրանտի է փրկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի ծովային փրկարար ծառայությունը հայտնել է ավելի քան 350 միգրանտներին փրկելու մասին, որոնք փորձել են հատել Միջերկրական ծովը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ինչպես հայտնել են փրկարար ծառայությունում, իսպանացի փրկարարները Հյուսիսային Աֆրիկայի եւ Իսպանիայի միջեւ սահմանային ջրերում յոթ նավից 359 մարդու են դուրս հանել:
Հաղորդվում է, որ Իսպանիայում անօրինական միգրացիայի մակարդակի բարձրացում է նկատվում Արեւելյան Միջերկրածովյան երկրների կողմից միգրացիոն քաղաքականության խստացումից հետո:
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով, այս շաբաթ ավելի քան 45 000 տղամարդիկ, կանայք եւ երեխաներ Միջերկրական ծովի արեւմտյան մասով անցել են Իսպանիայի սահմանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



