ԱՄՆ-ում հերթական կասկածելի կապոցը հայտնաբերվել է Կոնգրեսի փոստի ստուգման կետում
INTERNATIONAL NEWSԱՄՆ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Մերիլենդ նահանգում գտնվող Կոնգրեսի փոստի ստուգման կետում կանխել են կասկածելի կապոցի առաքումը:
Ինչպես հայտնում է CNN-ը, տեղում աշխատում են ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանության մասնագետները: Փոստի ստուգման տվյալ կետն աշխատում է ԱՄՆ Կոնգրեսի համար, սակայն նշվում է, որ Սենատի փոստի ստուգման կետն այլ շենքում է գտնվում:
Ավելի ուշ հաղորդվել է, որ կապոցը հասցեագրված է եղել Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Մաքսին Ուոթերսի համար:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ նմանօրինակ կասկածելի կապոցներ են ուղարկվել Բարաք Օբամային, Բիլ և Հիլարի Քլինթոններին, ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջոն Բրենանին և մի քանի այլ գործիչների:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



