ԱՄՆ-ում հերթական կասկածելի կապոցը հայտնաբերվել է Կոնգրեսի փոստի ստուգման կետում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Մերիլենդ նահանգում գտնվող Կոնգրեսի փոստի ստուգման կետում կանխել են կասկածելի կապոցի առաքումը:
Ինչպես հայտնում է CNN-ը, տեղում աշխատում են ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանության մասնագետները: Փոստի ստուգման տվյալ կետն աշխատում է ԱՄՆ Կոնգրեսի համար, սակայն նշվում է, որ Սենատի փոստի ստուգման կետն այլ շենքում է գտնվում:
Ավելի ուշ հաղորդվել է, որ կապոցը հասցեագրված է եղել Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Մաքսին Ուոթերսի համար:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ նմանօրինակ կասկածելի կապոցներ են ուղարկվել Բարաք Օբամային, Բիլ և Հիլարի Քլինթոններին, ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջոն Բրենանին և մի քանի այլ գործիչների:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



