Հռոմի մետրոյում շարքից դուրս է եկել կենտրոնական կայարանի շարժասանդուղքը. տուժել են ԲԿՄԱ-ի ռուս երկրպագուները
INTERNATIONAL NEWSՀռոմի կենտրոնական մետրոյում վթարվել է շարժասանդուղքը, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել, որոնց թվում՝ ԲԿՄԱ-ի 30 երկրպագու:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, տուժածներից 7-ին պատգարակներով են տեղափոխել, նրանց վիճակը ծանր է գնահատվում: Տուժածներից հինգը միջին ծանրության են, 18-ն էլ թեթև վնասվածքներ են ստացել և ինքնուրույն են դուրս եկել մետրոյի տարածքից: Տուժածներին տեղափոխել են քաղաքի բուժհաստատություններ:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ռուս երկրպագուները ոչ սթափ վիճակում են եղել և սկսել են ցատկել շարժասանդուղքի վրա:
Չեմպիոնների լիգայի շրջանակներում Բանակի կենտրոնական մարզական ակումբի ֆուտբոլսիտներն այսօր երեկոյան հանդիպում են անցկացնում իտալական Ռոմայի հետ:
Հռոմի Repubblica մետրոյի կայարանը փակվել է վթարից հետո:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



