Հռոմի մետրոյում շարքից դուրս է եկել կենտրոնական կայարանի շարժասանդուղքը. տուժել են ԲԿՄԱ-ի ռուս երկրպագուները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի կենտրոնական մետրոյում վթարվել է շարժասանդուղքը, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել, որոնց թվում՝ ԲԿՄԱ-ի 30 երկրպագու:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, տուժածներից 7-ին պատգարակներով են տեղափոխել, նրանց վիճակը ծանր է գնահատվում: Տուժածներից հինգը միջին ծանրության են, 18-ն էլ թեթև վնասվածքներ են ստացել և ինքնուրույն են դուրս եկել մետրոյի տարածքից: Տուժածներին տեղափոխել են քաղաքի բուժհաստատություններ:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ռուս երկրպագուները ոչ սթափ վիճակում են եղել և սկսել են ցատկել շարժասանդուղքի վրա:
Չեմպիոնների լիգայի շրջանակներում Բանակի կենտրոնական մարզական ակումբի ֆուտբոլսիտներն այսօր երեկոյան հանդիպում են անցկացնում իտալական Ռոմայի հետ:
Հռոմի Repubblica մետրոյի կայարանը փակվել է վթարից հետո:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



