ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
POLITICSՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից:
Արտահերթ նիստի ընթացքում կրկին կքննարկվեն ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք հոկտեմբերի 22-ի նիստում չընդունվեցին բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Հոկտեմբերի 23-ին մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք էին կազմակերպել՝ նախագիծը ԱԺ արտահերթ նիստում կրկին քննարկելու համար: Անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել էին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



