ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից:
Արտահերթ նիստի ընթացքում կրկին կքննարկվեն ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք հոկտեմբերի 22-ի նիստում չընդունվեցին բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Հոկտեմբերի 23-ին մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք էին կազմակերպել՝ նախագիծը ԱԺ արտահերթ նիստում կրկին քննարկելու համար: Անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել էին:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



