ԱԱԾ–ն բերման է ենթարկել Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրներին
SOCIETYՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Մովսիսյաններին: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը։
Նա նշեց,որ այլ մանրամասներ չգիտի, առավոտյան աշխատանքի վայրում է տեղեկացել, որ Մովսիսիյան եղբայրներին բերման է ենթարկել ԱԱԾ–ն եւ ըստ որոշ տեղեկությունների, նրանք տեղափոխվել են Քննչական կոմիտե։
Հիշեցնենք, որ հունիսին ԱԱԾ-ն Առաքել Մովսիսիյանի բնակարան էր այցելել եւ խուզարկություն իրականացրել: Այնուհետեւ Առաքել Մովսիսիյանը հրավիրվել էր ԱԱԾ եւ հարցաքննվել: Զենք ու զինամթերքը կամովին հանձնելու հիմքով նա ազատ էր արձակվել:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



