ԱԱԾ–ն բերման է ենթարկել Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Մովսիսյաններին: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը։
Նա նշեց,որ այլ մանրամասներ չգիտի, առավոտյան աշխատանքի վայրում է տեղեկացել, որ Մովսիսիյան եղբայրներին բերման է ենթարկել ԱԱԾ–ն եւ ըստ որոշ տեղեկությունների, նրանք տեղափոխվել են Քննչական կոմիտե։
Հիշեցնենք, որ հունիսին ԱԱԾ-ն Առաքել Մովսիսիյանի բնակարան էր այցելել եւ խուզարկություն իրականացրել: Այնուհետեւ Առաքել Մովսիսիյանը հրավիրվել էր ԱԱԾ եւ հարցաքննվել: Զենք ու զինամթերքը կամովին հանձնելու հիմքով նա ազատ էր արձակվել:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



