Լոնդոնում կընթանա բրեքսիթի հանրաքվեի աջակցության ցույց
INTERNATIONAL NEWSՀոկտեմբերի 20-ին Լոնդոնում ցուցարարները կպահանջեն բրեքսիթի վերջնական գործարքի հարցով հանրաքվեի անցկացում, փոխանցում է ВВС-ն:
Ցույցի կազմակերպիչները հայտարարում են, որ այն կլինի նման տեսակի ցույցերից «ամենախոշորը, ամենաաղմկահարույցը եւ ամենակարեւորը»:
Ցույցը, որի կազմակերպիչն է People’s Vote ընկերությունը, կսկսվի երթով, որը կավարտվի Խորհրդարանի հրապարակում:
Կազմակերպիչներն ակնկալում են, որ երթին կմասնակցի ավելի քան 100 հազար երիտասարդ ընտրող:
Ցույցին աջակցում են խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունների անդամները:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բացառել էր ցանկացած իրադրության դեպքում բրեքսիթի շուրջ բանակցությունների թեմայով հանրաքվեի անցկացումը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



