Լոնդոնում կընթանա բրեքսիթի հանրաքվեի աջակցության ցույց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոկտեմբերի 20-ին Լոնդոնում ցուցարարները կպահանջեն բրեքսիթի վերջնական գործարքի հարցով հանրաքվեի անցկացում, փոխանցում է ВВС-ն:
Ցույցի կազմակերպիչները հայտարարում են, որ այն կլինի նման տեսակի ցույցերից «ամենախոշորը, ամենաաղմկահարույցը եւ ամենակարեւորը»:
Ցույցը, որի կազմակերպիչն է People’s Vote ընկերությունը, կսկսվի երթով, որը կավարտվի Խորհրդարանի հրապարակում:
Կազմակերպիչներն ակնկալում են, որ երթին կմասնակցի ավելի քան 100 հազար երիտասարդ ընտրող:
Ցույցին աջակցում են խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունների անդամները:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բացառել էր ցանկացած իրադրության դեպքում բրեքսիթի շուրջ բանակցությունների թեմայով հանրաքվեի անցկացումը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



