Ամերիկյան ինքնաթիռը հետախուզություն է իրականացրել Ռուսաստանի սահմանների մոտակայքում
INTERNATIONAL NEWSԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող Boeing RC-135U հետախույզ ինքնաթիռը թռիչք է իրականացրել Ռուսաստանի արևմտյան սահմանների երկայնքով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ինքնաթիռի երթուղու մասին տվյալները հրապարակել է Plane Radar-ը:
Օդանավը նկատվել է Լիտվայի օդային տարածքում: RC-135U ինքնաթիռն անցել է նաև Լատվիայի և Էստոնիայի տարածքներով: Այն ռուսական սահմանին է մոտեցել 52.75 կմ հեռավորությամբ:
Աղբյուրն ընդգծում է, որ վերջին ժամանակներում արտասահմանյան հետախուզական ինքնաթիռների և անօդաչուների ներկայությունը ռուսական սահմանների մոտ մեծացել է: Ամերիկյան օդուժին պատկանող անօդաչուն Ղրիմի ափամերձ շրջաններում էր նկատվել հեկտեմբերի 8-ին, իսկ դրանից օրեր առաջ նաև Կալինինգրադի մարզի մոտակայքում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



