Ամերիկյան ինքնաթիռը հետախուզություն է իրականացրել Ռուսաստանի սահմանների մոտակայքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող Boeing RC-135U հետախույզ ինքնաթիռը թռիչք է իրականացրել Ռուսաստանի արևմտյան սահմանների երկայնքով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ինքնաթիռի երթուղու մասին տվյալները հրապարակել է Plane Radar-ը:
Օդանավը նկատվել է Լիտվայի օդային տարածքում: RC-135U ինքնաթիռն անցել է նաև Լատվիայի և Էստոնիայի տարածքներով: Այն ռուսական սահմանին է մոտեցել 52.75 կմ հեռավորությամբ:
Աղբյուրն ընդգծում է, որ վերջին ժամանակներում արտասահմանյան հետախուզական ինքնաթիռների և անօդաչուների ներկայությունը ռուսական սահմանների մոտ մեծացել է: Ամերիկյան օդուժին պատկանող անօդաչուն Ղրիմի ափամերձ շրջաններում էր նկատվել հեկտեմբերի 8-ին, իսկ դրանից օրեր առաջ նաև Կալինինգրադի մարզի մոտակայքում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



