Չադում ահաբեկչությունների հետեւանքով 2 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSՉադում «Բոկո Հարամ» խմբավորման կազմակերպած երկու ահաբեկչության հետեւանքով 2 մարդ է զոհվել, եւս 14 հոգի վիրավոր է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP-ին:
Գործակալության տվյալներով, երկու մահապարտ-ահաբեկիչները պայթյուններն իրականացրել են Չադի լճի մերձակայքում:
«Բոկո Հարամ»-ն իսլամական խմբավորում է, որը գործում է Նիգերիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում: Խմբավորումը ցանկանում է իսլամական խալիֆայություն ստեղծել եւ երկրի ամբողջ տարածքում շարիաթի կանոններ մտցնել: Այն դեմ է արեւմտյան կրթական համակարգին, ժողովրդավարությանը եւ իշխանության բաժանման սկզբունքին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



