Չադում ահաբեկչությունների հետեւանքով 2 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉադում «Բոկո Հարամ» խմբավորման կազմակերպած երկու ահաբեկչության հետեւանքով 2 մարդ է զոհվել, եւս 14 հոգի վիրավոր է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP-ին:
Գործակալության տվյալներով, երկու մահապարտ-ահաբեկիչները պայթյուններն իրականացրել են Չադի լճի մերձակայքում:
«Բոկո Հարամ»-ն իսլամական խմբավորում է, որը գործում է Նիգերիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում: Խմբավորումը ցանկանում է իսլամական խալիֆայություն ստեղծել եւ երկրի ամբողջ տարածքում շարիաթի կանոններ մտցնել: Այն դեմ է արեւմտյան կրթական համակարգին, ժողովրդավարությանը եւ իշխանության բաժանման սկզբունքին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



