Թուրքիայի զգալի հատվածը պատվել է Արաբական թերակղզուց եկող ավազափոշու ամպերով
INTERNATIONAL NEWSԱվազափոշու հսկայական ամպը պատել է Թուրքիայի հարավային, արևելյան և կենտրոնական հատվածները, այդ թվում և Անկարան:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ավազի մանր հատիկներից կազմված ամպերը, որոնք գալիս են Արաբական թերակղզու տարածքից, արդեն երկրորդ օրն է, ինչ պատել են Անկարայի երկինքը: Քամու բացակայության պատճառով փոշին չի տարրալուծվում, բժիշկները խորհուրդ են տալիս շնչառական հիվանդություն ունեցող մարդկանց հնարավորության դեպքում մնալ տանը:
Մթնոլորտային երևույթի պատճառով տեսանելիությունը լրջորեն վատթարացել է, տեղ-տեղ այն 100 մետրից էլ քիչ է կազմում: Կայանված մեքենաները պատվում են ավազի շերտով:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ ավազափոշու ամպը Թուրքիայում կմնա մինչև շաբաթվա վերջ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



