Թուրքիայի զգալի հատվածը պատվել է Արաբական թերակղզուց եկող ավազափոշու ամպերով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվազափոշու հսկայական ամպը պատել է Թուրքիայի հարավային, արևելյան և կենտրոնական հատվածները, այդ թվում և Անկարան:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ավազի մանր հատիկներից կազմված ամպերը, որոնք գալիս են Արաբական թերակղզու տարածքից, արդեն երկրորդ օրն է, ինչ պատել են Անկարայի երկինքը: Քամու բացակայության պատճառով փոշին չի տարրալուծվում, բժիշկները խորհուրդ են տալիս շնչառական հիվանդություն ունեցող մարդկանց հնարավորության դեպքում մնալ տանը:
Մթնոլորտային երևույթի պատճառով տեսանելիությունը լրջորեն վատթարացել է, տեղ-տեղ այն 100 մետրից էլ քիչ է կազմում: Կայանված մեքենաները պատվում են ավազի շերտով:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ ավազափոշու ամպը Թուրքիայում կմնա մինչև շաբաթվա վերջ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



