Հայաստանն ու Բուլղարիան ՏՏ ոլորտում կստեղծեն գործարար կապեր
ECONOMICSՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2018 թ. փետրվարի 12-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման, համաձայնագիրը հնարավորություն է տալիս զարգացնել Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև փոխադարձ համագործակցությունը:
Այն կնպաստի նաև երկու երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտում գործարար կապերի ստեղծմանը՝ ներգրավված ընկերությունների և կազմակերպությունների միջև:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



