Հայաստանն ու Բուլղարիան ՏՏ ոլորտում կստեղծեն գործարար կապեր
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2018 թ. փետրվարի 12-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման, համաձայնագիրը հնարավորություն է տալիս զարգացնել Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև փոխադարձ համագործակցությունը:
Այն կնպաստի նաև երկու երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտում գործարար կապերի ստեղծմանը՝ ներգրավված ընկերությունների և կազմակերպությունների միջև:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



